ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կիսաեզրափակչում` Բրազիլիա-Ուրուգվայ, Իտալիա-Իսպանիա

Կիսաեզրափակչում` Բրազիլիա-Ուրուգվայ, Իտալիա-Իսպանիա
24.06.2013 | 14:41

Կայացան Բրազիլիայիում ընթացող ֆուտբոլի համադաշնության խմբային վերջին երկու խաղերը: Իսպանիայի ընտրանին 3:0 հաշվով հաղթեց Նիգերիային, ուրուգվայցիներն ութ անպատասխան գնդակ անցկացրեցին թաիթցիների դարպասը: Այսպիսով` հունիսի 26-ի կայանալիք կիսաեզրափակչում կհանդիպեն Բրազիլիա-Ուրուգվայ, մեկ օր անց` Իտալիա-Իսպանիա զույգերը: Խաղի մանրամասները տես թերթի վաղվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ